Search type

Countries

Let's do it! Armenia

Let's do it! Armenia


Country

Armenia

Description

Հարգելի գործընկերներ, “Երիտասարդ կենսաբանների ասոցացիա” ՀԿ-ն սկսել է իր համագործակցությունը “Let's Do It!” համաշխարհային էկոլոգիական շարժման հետ: Ս.թ. մարտի 24–ից մինչև սեպտեմբերի 25–ը շարժումը նախատեսում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ /մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն/ աշխարհի ավելի քան 100 երկրում: “Let's Do It!” համաշխարհային շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումը օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար /Լատվիա` ավելի քան 60 000 մարդ, Լիտվա` ավելի քան 110 000 մարդ, Սլովենիա ավելի քան 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումների/:

Fields

Armenia

https://www.facebook.com/letsdoitarmenia/